ՁԵՐ ՈՒՂԵԿԻՑՆ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Առաջիկա դասընթացները
ՈՐԱԿԻ ԻՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ
«Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը հաճախորդին է ներկայացնում երկարամյա գործունեությամբ մշակված և տարիների փորձով հիմնավորված օտար լեզուների դասավանդման կայացած համակարգ, որում ներառված և նուրբ ձևով համադրված են կարևորագույնգործոնները՝ գինը, ժամաքանակը և որակը: Դասընթացի ամբողջ համակարգն իր մեջ ներառումէ 4 փուլեր, յուրաքանչյուր փուլը 120 ժամ տևողությամբ: Դասընթացի յուրաքանչյուր փուլի համար կենտրոնն ապահովում է համաեվրոպական լեզվական իմացության ստանդարտներին համապատասխան երաշխավորված որակ:
Օտար լեզվի իմացության հավաստագիր-փաստաթղթի տրամադրումը.
<<Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ>>-ը դասընթացի ավարտին իր հաճախորդներին է տրամադրում հատուկ հավաստագիր, որը հետագայում օգնում է վերջիններիս՝ ամենաբազմազան նպատակների իրականացման ժամանակ:
Պատասխանատու և վստահելի գործընկերոջ համբավ
Գործունեության 27-ամյա ուղին շարունակ պարտավորեցրել է <<Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնա>>-ին լինել լավագույնը շուկայում, հանդես գալ որպես պատասխանատու սպասարկող և վաստակել հուսալի գործընկերոջ համբավ: Սա է, թերևս, փաստում “Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ”-ի ծառայություններից երբևէ օգտված հաճախորդների վարքագիծը:
<<Մտերիմ հարաբերություններ>> դասընթացներից դուրս
<<Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ>> լեզուների ուսուցման և թարգմանչական կենտրոնում գործում է <<Ֆրանս-Ֆորմասիոնի բարեկամներ>> ակումբը, որը բաղկացած է 2 թևից՝ <<ֆրանսախոս ընկերների>> և <<անգլախոս ընկերների>>: Ակումբը պարբերաբար կազմակերպում է տարբեր մշակութային միջոցառումներ, քննարկումներ, զանազան մրցույթներ, հանդիպումներ լեզվակիրների հետ՝ ունենալով մեկ հիմնական նպատակ. օժանդակել պահպանելու և կատարելագործելու <<Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ>>-ում ստացած լեզվական գիտելիքները:
Համագործակցություն միջազգային առաքելությունների հետ
Համագործակցությունների ցանկում «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը շարունակաբար կարևորել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների Հայաստանյան ներկայացուցչությունների և առաքելությունների հետ փոխգործակցությունը: