Արտագնա դասընթացներ

ԱՐՏԱԳՆԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  • Ուսուցման համար անհրաժեշտ դասասենյակային պայմանները ապահովում է հաճախորդը կամ հաճախորդին ներկայացնող կազմակերպությունը:
  • Կենտրոնը համապատասխան վայր է գործուղում իր դասավանդող մասնագետին:
  • Կենտրոնը ապահովում է դասընթացի համար անհրաժեշտ ուսումնական նյութերը և հաճախորդին կամ հաճախորդներին դրանց անվճար տրամադրումը:
  • Կենտրոնն ապահովում է 21-ամյա աշխատանքային փորձով և համաեվրոպական լեզվական իմացության ստանդարտներին համապատասխան երաշխավորված որակ:
  • Դասընթացի մյուս պայմանները՝ եղանակը (անհատական, խմբակային), ժամաքանակը, ժամանակացույցը, հաճախականությունը և տևողությունը որոշվում է համաձայն հաճախորդի ցանկության:
  • Դասընթացի արժեքը և վճարման կարգը հստակեցվում է կենտրոնի և հաճախորդի միջև լրացուցիչ համաձայնությամբ:

ԱՐՏԱԳՆԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՊԱՏԱԿԸ

  • Օգնել հաճախորդներին իրականություն դարձնելու սեփական նպատակները. Անգլերեն, ֆրանսերեն լեզուներին հրաշալի տիրապետելը կարևորագույն միջոց է մեծ նպատակների իրականացման ճանապարհին:
  • Օգնել հաճախորդներին խնայելու իրենց ժամանակը. շատերն ունեն աշխատանք և առաջխաղացման մեծ հնարավորություն, սակայն չունեն բավարար ժամանակ սովորելու:
  • Լեզվական գիտելիքների կատարելագործումը բարձրացնում է ընկերության աշխատակիցների որակավորումը և մասնագիտական կոմպետենտության աստիճանը:
  • Օգնում է ապահովել հաճախորդի կամ հաճախորդին ներկայացնող կազմակերպության համար առավել ցանկալի պայմաններ. չէ՞ որ դասընթացի անցկացման տեղը, ժամանակացույցը, հաճախականությունը, տևողությունը որոշում են հենց վերջիններս:
  • Բարձրացնում է ինչպես առանձին հաճախորդի, այնպես էլ՝ ընկերության աշխատանքի արդյունավետությունը և նվազեցնում շեղումը աշխատանքային ժամանակացույցից և ռիթմից:
Բացել չատը
1
Close chat
Ողջույն: Ուրախ ենք տեսնել Ձեզ մեր կայքում: Սեխմեք ՍԿՍԵԼ կոճակը մեզ գրելու համար:

Սկսել