«Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը ֆրանսերեն լեզվի արագընթաց ուսուցման առաջին մասնագիտացված կենտրոնն է Հայաստանում: Հիմնադրվել է 1992թ. մայիսի 11-ին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում գործող «Հայաստան, Փոխանակում և Աջակցություն» («Armenie, Echange et Promotion») կազմակերպության կողմից:


Կենտրոնը ստեղծվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպերի մարզի Մարզային խորհրդի, Իզերի դեպարտամենտի Գլխավոր խորհրդի, Գրենոբլ քաղաքի քաղաքապետարանի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան աջակցության շնորհիվ:

Կենտրոնն առաջիններից ներդրեց օտար լեզուների դասավանդման ինտերակտիվ մեթոդիկան, որը տարիներ շարունակ կիրառվում է մեծ արդյունավետությամբ: Նորաստեղծ Հայաստանի համար ամենադժվարին ժամանակներում անգամ «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը ֆրանսերեն լեզվի բարձրակարգ դասընթացներ է իրականացրել հասարակության լայն շրջաններում, ՀՀ իշխանության ամենատարբեր մարմիններում` օգնելով հաղթահարել լեզվական հաղորդակցմանն առընչվող առկա խոչընդոտները: Ընդառաջ գնալով հասարակական լայն պահանջարկին` 2000 թ-ից «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը ֆրանսերենին զուգահեռ սկսեց իրականացնել նաև անգլերեն լեզվի դասընթացներ:

Միաժամանակ սկսվեցին ակտիվ համագործակցություններ պետական և ոչ պետական տարբեր կազմակերպություններ հետ: «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ի որակյալ ծառայություններից տարիներ շարունակ օգտվել և այսօր էլ շարունակում են մեծ հաջողությամբ օգտվել այնպիսի կառույցներ, ինչպիսիք են` ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ Կենտրոնական բանկը, մի շարք առևտրային բանկեր, ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի Հայաստանյան գրասենյակները, «Օրանժ Արմենիա» ընկերությունը, հյուրանոցային տարբեր ցանցեր և այլն:

2004թ-ից «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը ստանձնեց միանգամայն նոր և ոչ պակաս կարևոր գործառույթ: Այն է` հայ-ֆրանսիական քույր-քաղաքների միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսախոսության տարածման գործառույթ իրականացնել ՀՀ տարբեր քաղաքներում: Արձանագրվեցին փայլուն հաջողություններ: «Երբ ազատ հաղորդակցվելը դառնում է հաճելի» նշանաբանի ներքո հարյուրավոր երիտասարդներ Հայաստանի տարբեր քաղաքներում (Սևանում, Գորիսում, Վարդենիսում, Գավառում) «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ի անմիջական օժանդակությամբ կարողացան ուսումնասիրել ֆրանսերեն լեզուն, հնարավորություն ստացան հաղորդակցվելու եվրոպական մշակույթին, պատմությանը, արժեքներին:

Հայ-ֆրանսիական քույր-քաղաքների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2008 թ-ից «Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ը զբոսաշրջության բնագավառում հայտնի ֆրանսիական «AFRAT» ընկերության հետ միասին մեծ ծավալի աշխատանքներ է կատարում ՀՀ տարբեր վայրերում զբոսաշրջության ժամանակակից ձևերի զարգացման ուղղությամբ:

Ավելի քան

27000

ուսանող


Երևանում և ՀՀ տարբեր մարզերում, ինչն իրականանացվող դասընթացների բարձր որակի խոսուն վկայությունն է:

Ավելի քան

200

մշակութային միջոցառումներ


Երևանում և ՀՀ տարբեր մարզերում (ֆրանսախոսության օրեր, երաժշտության տոներ, հայ-ֆրանսիական լեզվի և գրականության փառատոներ, ֆրանսիական կինոնկարների դիտումներ, միջոցառումներ՝ նվիրված ֆրանսիական մշակույթին ու պատմությանը և այլն):

Կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունները

Դասընթացներ

  • Դասընթացներ` անգլերեն
  • Դասընթացներ` հայերեն
  • Դասընթացներ` ֆրանսերեն
  • Դասընթացներ` անհատական
  • Դասընթացներ` խմբակային
  • Դասընթացներ` խմբակային` մեծահասակների համար
  • Դասընթացներ` խմբակային` երեխաների համար
  • Դասընթացներ` արտագնա
  • Դասընթացներ` թեմատիկ.

Թարգմանչական ծառայություններ

  • Թարգմանչական ծառայություններ` բանավոր
  • Թարգմանչական ծառայություններ` գրավոր
  • Թարգմանչական ծառայություններ` ընդհանուր
  • Թարգմանչական ծառայություններ` մասնագիտական

Կապը մեզ հետ