Մեր մասին

Համառոտ պատմությունը

«Ֆրանս-Ֆորմասիոն  Ինտերնասիոնալ»-ը   ֆրանսերեն  լեզվի  արագընթաց  ուսուցման  առաջին  մասնագիտացված  կենտրոնն է  Հայաստանում: Հիմնադրվել է  1992թ. մայիսի 11-ին  Ֆրանսիայի  Գրենոբլ  քաղաքում  գործող «Հայաստան, Փոխանակում  և  Աջակցություն» («Armenie, Echange et Promotion»)  կազմակերպության  կողմից:

Կենտրոնը  ստեղծվել է  Ֆրանսիայի  Ռոն-Ալպերի մարզի  Մարզային խորհրդի, Իզերի դեպարտամենտի  Գլխավոր  խորհրդի, Գրենոբլ  քաղաքի  քաղաքապետարանի, ՀՀ-ում  Ֆրանսիայի  դեսպանատան  աջակցության  շնորհիվ:

Կենտրոնն  առաջիններից  ներդրեց  օտար  լեզուների  դասավանդման  ինտերակտիվ  մեթոդիկան, որը  տարիներ  շարունակ  կիրառվում է մեծ  արդյունավետությամբ:

Նորաստեղծ  Հայաստանի  համար  ամենադժվարին  ժամանակներում  անգամ  «Ֆրանս-Ֆորմասիոն  Ինտերնասիոնալ»-ը   ֆրանսերեն  լեզվի  բարձրակարգ  դասընթացներ է  իրականացրել  հասարակության  լայն  շրջաններում,  ՀՀ  իշխանության  ամենատարբեր  մարմիններում`  օգնելով  հաղթահարել  լեզվական  հաղորդակցմանն  առընչվող  առկա  խոչընդոտները:

Ընդառաջ  գնալով  հասարակական  լայն  պահանջարկին`   2000 թ-ից  «Ֆրանս-Ֆորմասիոն  Ինտերնասիոնալ»-ը  ֆրանսերենին  զուգահեռ  սկսեց  իրականացնել  նաև  անգլերեն  լեզվի  դասընթացներ:

Միաժամանակ  սկսվեցին  ակտիվ  համագործակցություններ  պետական  և  ոչ  պետական  տարբեր  կազմակերպություններ  հետ: «Ֆրանս-Ֆորմասիոն  Ինտերնասիոնալ»-ի  որակյալ  ծառայություններից  տարիներ  շարունակ  օգտվել  և  այսօր էլ  շարունակում են  մեծ  հաջողությամբ  օգտվել  այնպիսի  կառույցներ, ինչպիսիք են` ՀՀ  Ֆինանսների  նախարարությունը, ՀՀ Գյուղատնտեսության  նախարարությունը,  ՀՀ Կենտրոնական բանկը, մի շարք  առևտրային  բանկեր, ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի  Հայաստանյան  գրասենյակները, «Օրանժ Արմենիա» ընկերությունը, հյուրանոցային  տարբեր  ցանցեր  և  այլն:

2004թ-ից  «Ֆրանս-Ֆորմասիոն  Ինտերնասիոնալ»-ը  ստանձնեց   միանգամայն  նոր  և  ոչ  պակաս  կարևոր  գործառույթ: Այն է` հայ-ֆրանսիական  քույր-քաղաքների  միջև  գործող   ապակենտրոնացված  համագործակցության  շրջանակներում  ֆրանսախոսության  տարածման  գործառույթ  իրականացնել  ՀՀ  տարբեր  քաղաքներում: Արձանագրվեցին  փայլուն  հաջողություններ: «Երբ  ազատ  հաղորդակցվելը  դառնում է  հաճելի» նշանաբանի  ներքո  հարյուրավոր  երիտասարդներ  Հայաստանի  տարբեր  քաղաքներում (Սևանում, Գորիսում, Վարդենիսում, Գավառում) «Ֆրանս-Ֆորմասիոն  Ինտերնասիոնալ»-ի  անմիջական  օժանդակությամբ  կարողացան  ուսումնասիրել  ֆրանսերեն  լեզուն, հնարավորություն  ստացան  հաղորդակցվելու   եվրոպական  մշակույթին, պատմությանը, արժեքներին:

Հայ-ֆրանսիական քույր-քաղաքների  ապակենտրոնացված  համագործակցության  շրջանակներում  2008 թ-ից «Ֆրանս-Ֆորմասիոն  Ինտերնասիոնալ»-ը  զբոսաշրջության  բնագավառում  հայտնի  ֆրանսիական  «AFRAT» ընկերության  հետ միասին  մեծ  ծավալի  աշխատանքներ է  կատարում  ՀՀ  տարբեր  վայրերում  զբոսաշրջության  ժամանակակից  ձևերի  զարգացման  ուղղությամբ:

Ոչինչ  միանգամից  չստեղծվեց  և  միան  ժամանակը  եղավ  որակի  իրական  ուղենիշը: Պահանջվեցին  արդյունավետ  աշխատանքի  երկար  տարիներ`  արձանագրելու  համար  հաջողության  և  որակի  նոր  հաղթանակներ:

Դասախոսական անձնակազմը

«Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ի դասավանդող անձնակազմը բարձրագույն լեզվաբանական կրթությամբ երիտասարդ կադրեր են, որոնց մեջ նուրբ ձևով համադրված են մարդկային և մասնագիտական բարձր որակները:

Հարմարավետ դասասենյակներ

«Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ի դասընթացները անց են կացվում խոսակցական լեզվի արագընթաց ուսուցման համար նախատեսված և անհրաժեշտ հարմարավետությամբ կահավորված դասասենյակներում:

a

Ուսումնական մեթոդիկան

Ուսուցման  մեթոդիկայի  ընտրությունը  և  արդյունավետ  կիրառումը  հանդիսանում է դասընթացի կազմակերպման առանցքը: Այստեղ  շատ  բան  պայմանավորված է  նաև  այն  նպատակներով, որոնք,  սովորաբար,  դրված են  հաճախորդների  առաջ:

Check out our premises
Բացել չատը
1
Close chat
Ողջույն: Ուրախ ենք տեսնել Ձեզ մեր կայքում: Սեխմեք ՍԿՍԵԼ կոճակը մեզ գրելու համար:

Սկսել