Ֆրանս-Ֆորմասիոնի սաների բացօթյա համերգը Սևանի մանկական զբոսայգում
Август 19, 2018
Անգելենի դասընթաց
Անգլերեն 1-ին մակարդակ — մեկնարկը հոկտեմբերի 3-ին, շաբաթական 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, Ժամը՝ 15:30 — 18:30:
Сентябрь 27, 2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը ներկա գտնվեց Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում Ֆրանսերեն լեզվի ուսուցման ավարտական միջոցառմանը

Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, արդեն 11 տարի է, Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպությունը Գավառ քաղաքում անցկացնում է ֆրանսերեն լեզվի ուսուցման արագացված դասընթացներ:
Օգոստոսի 9-ին կայացած ավարտական հաշվետու միջոցառմանը հրավիրված էր նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները, գրանցած հաջողություններն և ձեռքբերումները: Նրա խոսքով Գեղարքունիքի մարզպետարան-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագիրն ունի միաժամանակ երեք առանցք՝ ֆրանսախոսություն, տուրիզմ, առողջապահություն: Կենտրոնն ստեղծել է նաև «Իմ մարզը և ես» խորագրով ատելյե, որի շրջանակներում բոլոր տարիներին ավարտած ուսանողները համախմբվում են մեկ գաղափարի շուրջ:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը ողջունեց ծրագրի ղեկավարներին, դասընթացավարներին և դասընթացի մասնակիցներին, հույս հայտնելով, որ նման նախաձեռնությունը շատ անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզի երիտասարդների ինչպես նաև դպրոցահասակների համար, նոր գիտելիքներ ձեռք բերելու և այն խորացնելու համար: